Թել Ավիվում գեյ շքերթին հազարավոր մարդիկ են մասնակցել (լուսանկարներ)
Հունիսի 9-ին Թել Ավիվում կայացել է միասեռականների շքերթը, որին մասնակցել է ավելի քան 200.000 մարդ, հայտնում է korrespondent.net-ը՝ մանրամասնելով, որ այս տարվա շքերթի կարգախոսն էր «Տեսանելի բիսեքսուալություն»:
Աղբյուրը նշում է, որ ակցիայի մասնակիցները կոչ են արել հարգել լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների ու տրանսսեքսուալների իրավունքները: Մասնակիցների խոսքով՝ շքերթը սիրո տոն է, որտեղ ամեն մեկը կարող է լինել այնպիսին, ինչպիսին կա:
Նշվում է, որ վերջին տարիներին Թել Ավիվը դարձել է պահանջված զբոսաշրջային կենտրոն սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների համար:
Հայտնի է, որ միասեռականների շքերթն այստեղ անցկացվում է մոտ 2 տասնամյակ: Այնուհանդերձ՝ Իսրայելի իշխանությունները պաշտոնապես թույլ չեն տվել միասեռ ամուսնությունների կնքումը:
















