Թիլերսոնը Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին ու Եգիպտոսին կոչ է արել նվազեցնել Քաթարի շրջափակումը

01:41 • 10.06.17

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սաուդյան Արաբիային, Արաբական միացյալ էմիրություններին ու Եգիպտոսին կոչ է արել նվազեցնել Քաթարի տնտեսական շրջափակումը։


Այս մասին Թիլերսոնը հայտնել է Պետդեպարտամենտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ Ռիա Նովոստի գործակալության փոխանցմամբ:

«Մենք Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին ու Եգիպտոսին խնդրել ենք նվազեցնել Քաթարի շրջափակումը»,- ասել է Թիլերսոնը։