Թուրքիայում զինվորներ տանող ավտոբուս է շրջվել

04:48 • 10.06.17

Թուրքիայի Սամսուն շրջանում ժամեր առաջ զինվորներ տանող ավտոբուս է կողաշրջվել, ինչի հետևանքով ավտոբուսում գտնվող զինվորներից 38–ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, զինվորների տեղափոխող ավտոբուսի վարորդը մայրուղում կորցրել է կառավարումը, որի պատճառով էլ ավտոբուսը կողաշրջվել է։