Ատլանտայում ինքնաթիռում շունը հարձակվել է ուղևորի վրա

05:37 • 10.06.17

ԱՄՆ Ատլանտայի օդանավակայանում Delta Airlines ավիաընկերության ինքնաթիռում շունը հարձակվել է ուղևորի վրա և ամբողջությամբ վնասել նրա դեմքը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ուղևորի վրա հարձակվել է 23 կգ քաշով լաբրադորը, որը հայտնվել է տիրոջ՝ ԱՄՆ բանակի վետերանի հետ, ում իբրև թե թռիչքի ժամանակ էմոցիոնալ աջակցություն էր պետք ի դեմս իր շան:


Հարձակման ենթարկված տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ նրա դեմքին 28 կար են դրել։