Վենեսուելայի ընդդիմությունը հայց է ներկայացրել ընդդեմ Մադուրոյի

03:56 • 10.06.17

Վենեսուելայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Թոմաս Գուանիպան երկրի դատախազությունում հայց է ներկայացրել նախագահ Նիկոլաս Մադուրոյի, ազգային ընտրական խորհրդի և սահմանադրական պալատի դեմ:


Ինչպես հայտնում է El Nacional-ը, հայցում խոսվում է օերնքի խախտման մասին` կապված իշխանությունների կողմից սահմանադրական փոփոխությունների հիմնադիր ժողով անցկացնելու մտադրության հետ:


Գուանիպան ընդգծել է, որ Վենեսուելայի ժողովուրդը կշարունակի ցույցեր անցկացնել, որպեսզի թույլ չտա փոխել երկրի կառուցվածքն առանց բնակչության իմացության:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի անվտանգության ուժերը կառավարության դեմ ցույցերի առաջին շաբաթում առնվազն 14 զինվորական սպայի են ձերբակալել` «ապստամբության և դավաճանության» կասկածանքով: