Բերքի իրացման հետ կապված խնդիրներ կան և բերքը բավականին էժան է վաճառում. Գյուղատնտես
Բանջարաբոստանային տնտեսությամբ զբաղվող Արմավիր մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչ Վարդանյան Խաչիկը բերքի իրացման հետ կապված խնդիրներ ունի։ Tert.am-ի հետ զրույցում գյուղատնտեսն ասաց, թե բերքը բավականին էժան է վաճառում, ինչն էլ իրենց համար հավելյալ խնդիրներ է առաջացնում։
Գյուղացին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող մարդկանց աջակցելու համար ստեղծված գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները շատ բարձր են։ «Շատ էժան է չեն կարողանում օգուտ ստանալ, իսկ բանկերի տոկոսադրույնքերը շատ բարձ են։ Չեն կարողանում մի վարկ վերցնել, որ կարողանանա ավելի շատ ցան անել»,- ասաց նա: Խաչիկ Վարդանյանը պատմեց, որ իրենց խնդիրներին գումարվել է նաև կակրտահրության վնասները։
«Ծառապտուղներ չկա, սաղ վնասվել են՝ գիլաս չկա, ծիրան չկա։ Այգում էլ բերք չկա, ու հիամ չգիտեմ ՝ ինչ պետքէ անեմ, որ հաջորդ տարի էլ կարողանամ մի քիչ բերք ստանալ ու վաճառել»,- շարունակեց Խաչիկը։
Վերջինս նաև նկատեց, որ ցրտահարության ու կարկտահարության ժամանակ իրենք կառավարությունից աջակցություն չեն ստանում:
Անի Օհանյան










