Իրաքում ԻՊ-ի գրոհայինների հարձակման հետևանքով մահացել է 38 մարդ
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հարձակում են իրականացրել Իրաքի Սալահ-էդ-Դին նահանգի Շերգաթ քաղաքի վրա: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նախնական տվյալների համաձայն՝ հարձակման հետևանքով մահացել է 38 մարդ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են:
Աղբյուրի հաղորդմամբ՝ գրոհայինների հարձակման հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 40 մարդ:
Նշվում է, որ հարձակման ընթացքում ոչնչացվել է մի քանի գրոհային:
Հիշեցնենք, որ ավելի վաղ սիրիական բանակի ռազմայիններն Աթ Թանֆա շրջանի մոտակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հետ մարտերի ընթացքում հասել են Իրաքի սահմանին, որտեղ ավելի վաղ միջազգային կոալիցիան հարձակվել է գրոհայինների վրա՝ դեէսկալացիոն գոտի մուտք գործելու համար:










