Մուամար Քադաֆիի որդուն ազատ են արձակել լիբիական բանտից

15:03 • 11.06.17

Լիբիական «Աբու Բաքր աս-Սիդիկ» խմբավորումը հայտարարել է Զինտան քաղաքի բանտից Մուամար Քադաֆիի կրտսեր որդու Սեյֆ ալ-Իսլամի ազատ արձակման մասին:

BBC-ի փոխանցմամբ` Զինտան քաղաքում վերահսկողություն իրականացնող գրոհայինները համապատասխան հաղորդագրություն են հրապարակել խմբավորման ֆեյսբուքյան էջում:

Խմբավորման հայտարարության մեջ նշվում է, որ Սեյֆ ալ-Իսլամին ազատ են արձակել Լիբիայի խորհրդարանի կողմից հայտարարված համաներմամբ:  

Քադաֆիի որդու փաստաբանի խոսքով` Սեյֆ ալ-Իսլամը մասնակցելու է քաղաքացիական պատերազմի մեջ գտնվող երկրի «ազգային հաշտեցման» գործընթացին:

Ալ-Իսլամին 2015-ին մահապատժի էին դատապարտել` մեղավոր ճանաչելով նրան 2011-ի Լիբիական հեղափոխության ընթացքում կատարած ռազմական հանցագործությունների մեջ: