ՃՏՊ Արմավիրում. Mercedes Sprinter-ը կողաշրջվել է, կա վիրավոր (լուսանկարներ)

20:25 • 02.07.17

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 2-ին, ժամը 17:30-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Ջիվանի-Աբովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ բախվել են «Mercedes E320» մակնիշի 31 ՏՕ 010 (վարորդ՝ 1971 թ. ծնված Վ. Մ.) և «Mercedes Sprinter» մակնիշի 91 VQ 900 (վարորդ՝ 1985թ. ծնված Ա. Ու.) պետհամարանիշերի ավտոմեքենաները. վերջինս կողաշրջվել է։


Փրկարարները փակել են «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Վ. Մ-ը տեղափոխվել է Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: