Ագարակում հայտնաբերվել է ՌԴ սահմանապահ զորքերի ուղեկալի 27-ամյա պետի դին

16:50 • 14.07.17

Հուլիսի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում գտնվող սպայական բնակարանում   հայտնաբերվել է 1990-ին ծնված երիտասարդի դի: Պարզվել է, որ նա  ՌԴ սահմանապահ զորքերի «Կարճևան» սահմանապահ ուղեկալի պետն էր:

Tert.am-ի տեղեկություններով՝ նա ազգությամբ ռուս է:


Tert.am-ի հարցին, թե Քննչական կոմիտեն նման ահազանգ ստացել է, դրական պատասխան տվեցին  և ասացին, որ մահվան նախնական պատճառը հայտնի է.«Նման ահազանգ ստացվել է: Նախնական տվյալներով երիտասարդի մահվան պատճառը սրտի կաթվածն է»:

Քննչական կոմիտեից նաև հայտնեցին, որ նյութեր են նախապատրաստվում, դեպքի հանգամանքները պարզվում են: