Տոսկանայում վերանորոգում են իտալական «Սատանայի կամուրջը»

18:49 • 19.07.17

Իտալիայի Տոսկանա գավառի Լուկա քաղաքում վերանորոգում են 11-րդ դարի կամուրջը, որը հայտնի է «Սատանի կամուրջ» անունով: 

Ինչպես հաղորդում է Euromag-ը, միջնադարի եզակի կառույցը միակ կամուրջն է աշխարհում, որը նման ասիմետրիկ կամարներ ունի: 

Վերականգնման առաջին փուլը հնարավոր է դարձել Art Bonus ասոցիացիայի շնորհիվ, որն ավելի քան 100 000 եվրո է հավաքել աշխատանքներն սկսելու համար: Հուշարձանի ամբողջական վերականգնման համար ևս 135 000 եվրո գումար կպահանջվի: 

Կամուրջի իրական անունն է Ponte della Maddalena, որն այն ստացել է կոմսուհու պատվին, որի օրոք սկսվել է շինարարությունը: 

Ըստ լեգենդի` գլխավոր շինարարը, ժամանակի մեջ չտեղավորվելով, պայմանագիր է կնքում սատանայի հետ՝ օգնության դիմաց նրան խոստանալով կամրջի վրայով քայլող առաջին անցորդի հոգին:  

Աշխատանքների ավարտից հետո շինարարը քահանայի խորհրդով շուն է ուղարկել անցնելու կամրջի վրայով: