Իրանում թմրանյութեր տեղափոխող վարժեցված աղավնիներ են առգրավվել
Իրանի ոստիկանությունը շուրջ 100 աղավնի է առգրավել, որոնք օգտագործվում էին թմրանյութեր տեղափոխելու համար:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իրանական գործակալությունը, փոստատար-աղավնիները հայտնաբերվել են թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում ոստիկանության իրականացրած ռազմարշավի արդյունքում:
Գործողություններն իրականացվել են Քերմանշահ նահանգում, որտեղ էլ ոստիկանները հայտնաբերել են թռչուններին, որոնց վարժեցրել են թմրանյութեր տեղափոխել:
Ոստիկանության տվյալներով՝ թմրանյութերն առաքվում էին տարբեր վայրեր նույն նահանգի տարածքում:










