Նորվեգիայում մտադիր են կառուցել աշխարհում առաջին ծովային թունելը նավերի համար (տեսանյութ)
Նորվեգիայում մտադիր են կառուցել խոշոր նավերի համար նախատեսված աշխարհում առաջին թունելը, որպեսզի նավերը կարողանան երթևեկել ծովի ամենանեղ մասով:
Ինչպես ներկայացնում է Tech Insider-ը, ըստ նախագծի՝ այն լինելու է նման չափսեր ունեցող առաջին թունելն աշխարհում: Նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է 7.5 մլն տոննա ժայռ պայթեցնել:
Թունելն ունենալու է 1.5 կմ երկարություն, 65 մետր բարձրություն, 26 մետր լայնություն: Թունելի կառուցման աշխատանքները գնահատվում են 200 մլն դոլար: Շինարարությունը կսկսվի 2018 թվականին:










