Փարիզում 300 շիշ բարձրակարգ գինի են գողացել՝ 250 000 եվրո արժողությամբ
Անհայտ անձինք կողոպտել են Փարիզի կենտրոնում գտնվող գինու մառանը և 300 շիշ բարձրակարգ գինի են դուրս բերել այնտեղից:
Ինչպես հայտնում է Life.ru-ն, կողոպուտից հասցված վնասը կազմում է մոտ 250 000 եվրո:
Փարիզի Լյուքսեմբուրգյան այգու մոտակայքում գտնվող մառան կողոպտիչներին հաջողվել է ներխուժել քաղաքի տակով անցնող կատակոմբների (ստորգետնյա սրահներ, որ հնում օգտագործվել են կրոնական ծիսակատարությունների համար) միջոցով:
Ներկա պահին օրինապահները որոնում են հանցագործներին:










