Փարիզի օդանավակայանում ուղևորներից մեկի ուղեբեռում պիթոն են հայտնաբերել (տեսանյութ)
Փարիզի «Շառլ դը Գոլ» օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցներն ուղևորներից մեկի ուղեբեռում թագավորական պիթոն են հայտնաբերել, որը կենդանի է եղել:
Ինչպես փոխանցում է Euromag-ը, օդանավակայանի աշխատակիցներին հետաքրքրել է փայտե տուփը, որը գվինեացի ուղևորի մոտ է եղել:
Երիտասարդը, որի ինքնությունը չի բացահայտվում, հայտարարել է, որ ուղեբեռում աֆրիկյան սև օճառ է, սակայն ստուգումից հետո պարզվել է, որ այնտեղ կենդանի պիթոն է գտնվում:
Անասնաբույժները զննել են օձին և ուղարկել են Փարիզում գտնվող հատուկ հաստատություն էկզոտիկ կենդանիների համար: Ուղևորին տուգանել են և բաց թողել:










