Սիսիանում 16–ամյա աղջիկը կամրջից գետն է նետվել. ոստիկաններին ու փրկարարներին հաջողվել է փրկել նրան. Shamshyan.com
Այսօր՝ ժամը 19:40-ի սահմաններում Սիսիան քաղաքում՝ Սիսիանի «Ջրային հայելիներ» հայտնի կամրջից մի երեխա սպառնացել է, որ իրեն ցած կնետի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ ոստիկաններն ու փրկարարները կբանակցեին աղջկա հետ, նա իրեն նետել է գետը:
«Անմիջապես մի քանի փրկարար ու ոստիկան նետվեցին գետը և երեխային, ով Սյունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 16-ամյա Արփինե Ա.-ն է, դուրս բերեցին գետից.օպերատիվորեն ժամանած Սիսիանի հիվանդանոցի հերթապահ խումբը երեխային տեղափոխեց հիվանդանոց»,- հայտնում է կայքը՝ հավելելով, որ փաստի առթիվ ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Կայքի փոխանցմամբ՝ երեխան օրեր առաջ է գյուղից եկել Սիսիան՝ իրենց բարեկամի տուն:










