Տավուշում բախվել են մարդատար ГАЗель-ն ու Opel Corsa-ն. կան զոհեր և վիրավորներ. Shamshyan.com

21:57 • 29.08.17

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Opel Corsa մակնիշի 34 FR 191 համարանիշի և ГАЗ 32232 մակնիշի 35 54 Լ համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն: 

Դեպքի վայրում գտնվող փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները Opel Corsa-ի միջից դուրս են բերել մահացածներին, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները:

«Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի հանձնարարականով ստեղծվել է քննչական խումբ, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահածացների, վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածները ազգականներ են»,- հայտնում է կայքը: