Էմինեմը համերգի ժամանակ վիրավորական խոսքեր է վանկարկել Թրամփի հասցեին. հանդիսատեսը միացել է նրան (տեսանյութ)

18:57 • 29.08.17

Ամերիկացի ռեփեր Մարշալ Բրյուս Մեթերս III-ը, ով առավել հայտնի է Էմինեմ անունով, հանդիսատեսի հետ միասին վիրավորական արտահայտություն է վանկարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին:

Ինչպես գրում է Gazeta.ru-ն, վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, դա տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի Ռեդինգ քաղաքում անցկացված երաժշտական փառատոնի ժամանակ:

Ինչպես հայտարարել է երաժիշտը, չի ցանկանում բեմն օգտագործել որպես քաղաքական հարթակ և ոչ միանշանակ արձագանք ստանալ, այդ իսկ պատճառով մտադիր չէ անուններ հնչեցնել:

Այնուամենայնիվ, Էմինեմը արտասանել է Թրամփի անունն ու ոչ պատշաճ կերպով է արտահայտվել երկրի նախագահի հասցեին: Հանդիսականը ռեփերի հետևից կրկնել է նույն արտահայտությունը: