Շաքարավազը կախվածություն է առաջացնում, ինչպես թմրանյութերը. գիտնականներ 

23:36 • 29.08.17

 

Ամերիկյան Կանզասի սիրտանոթային համակարգի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ շաքարավազն էլ ավելի մեծ կախվածություն է առաջացնում, քան օփիոդային դեղամիջոցները:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով հետազոտության հեղինակներին, այս մասին վկայում են լաբորատոր փորձերի արդյունքները:

 «Շաքարի օգտագործումը կոկաինի ազդեցության նման ազդեցություն է գործում օրգանիզմի վրա՝ տրամադրության փոփոխության, բավարարվածության և հաճույքի զգացողություն առաջացնելու ունակությամբ», - աղբյուրը մեջբերում է հետազոտության հեղինակներին:

 Միաժամանակ մասնագետները նշել են, որ շաքարավազի օգտագործումը դադարեցնելիս կարող են այնպիսի ախտանշաններ ի հայտ գալ, ինչպիսիք ընկճվածությունն ու վարքագծի խանգարումներն են: