Տեխասում փոթորկի պատճառով 2 նավթապահեստարան է վնասվել. նախազգուշացում է արվել քիմիական նյութերի հնարավոր արտահոսքի մասին
Ամերիկյան Տեխաս նահանգում «Հարվի» ավերիչ փոթորկի պատճառով 2 նավթապահեստարան է վնասվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ արտահոսք է գրանցվել 150 հազար բարել ծավալով Kinder Morgan ընկերության պահեստներից մեկում: Թափված վառելիքի ծավալը հայտնի չէ: Նավթի հինգ բարելի մեկ այլ արտահոսք է տեղի ունեցել Karbuhn Oil ընկերության պահեստում, երբ դրան կայծակ է հարվածել։
Տեխասի իշխանությունները նախազգուշացրել են Լա-Պորտե և Շորաքրս շրջանների բնակիչներին ավերիչ փոթորկի հետևանքով քիմիական նյութերի հնարավոր արտահոսքի մասին: Բնակիչներին խորհուրդ է տրվել դուրս չգալ տներից և անջատել օդորակիչները:
«Հարվին» դարձել է ԱՄՆ տարածքում վերջին 12 տարվա ընթացքում ամենահզոր փոթորիկը՝ 2005 թվականին գրանցված «Կատրին» փոթորկից հետո: «Հարվիի» հզորությունը 5-բալանոց համակարգով չորս բալ է կազմել:










