Դոնբասի մասին օրենքում Ուկրաինան Ռուսաստանին պաշտոնապես «ագրեսոր երկիր» կկոչի
Ուկրաինան պաշտոնապես «ագրեսոր երկիր» կանվանի Ռուսաստանին Դոնբասի վերաինտեգրման մասին օրենքի նախագծում, որը մոտ օրերս պետք է հայտնվի երկրի խորհրդարանում, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Գերագույն ռադայում նախագահ Պյոտր Պորոշենկոյի պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Լուցենկոն հայտնել է, որ նախագիծն արդեն պատրաստ է 99.9 տոկոսով:
Լուցենկոն հավելել է, որ նախագծի կազմման ընթացքում ուկրաինական կողմը խորհրդակցություններ է անցկացրել «նորմանդական քառյակի» մյուս երկրների՝ Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ, ինչպես նաև խորհրդակցություններ են անցկացվել ԱՄՆ-ի հետ:
Տվյալ օրենքի նախագծում առաջին անգամ օրենսդրական մակարդակով Ռուսաստանի Դաշնությունը կանվանվի «ագրեսոր երկիր»: Նախագծում նաև հղում է արվում ՄԱԿ-ի կանոնադրություն 51-րդ հոդվածին, այն է՝ ինքնապաշտպանության իրավունք:
«Դա նշանակում է, որ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք, նորից եմ կրկնում՝ դա պատերազմ չէ, դա ինքնապաշտպանություն է», - նշել է ուկրաինացի պաշտոնյան, ում խոսքով՝ դրա միջոցով Ուկրաինան կկարողանա նաև համապատասխան դրամական միջոցներ ստանալ Արժույթի միջազգային հիմնադրամից:










