Չինաստանում մետրոյի ուղևորուհին «գետնի տակ է անցել» (տեսանյութ)
Չինաստանի մետրոյում շարժասանդուղքին մոտեցող կինը գետնի տակ է անցել: Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Շենչժեն քաղաքում:
The New York Post-ի հաղորդմամբ՝ կնոջն օգնության են հասել նրան ուղեկցող անձն ու այլ ուղևորներ, որոնք օգնել են նրան դուրս գալ գետնի մեջ բացված անցքից:
Straits Times-ի տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով կինն աննշան վնասվածքներ է ստացել:
Նշվում է, որ պարզվում են տեղի ունեցածի պատճառները:










