Էրդողանի այցն Ադրբեջան հետաձգվել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան հետաձգվել է։ Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը։
Դիվանագետն ընդգծել է, որ այցը կկայանա մոտ ապագայում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահն Ադրբեջան կայցելի սեպտեմբերի 10-11-ին։ Այցի շրջանակում պետք է անցկացվեր Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը։










