Աչքով տեսանելի էր, որ «Նաիրիտ» գործարանի հրդեհի ժամանակ արտանետվում էր մեծ քանակությամբ մուր, ոչ թե ծուխ. քիմիկոս (տեսանյութ)
Աչքով տեսանելի էր, որ «Նաիրիտ» գործարանի հրդեհի ժամանակ արտանետվում էր մեծ քանակությամբ մուր: Լրագրողների հետ զրույցում ասաց քիմիկոս, «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Հրաչիկ Միրզոյանը: Վերջինս նշեց, որ այն ծուխ անվանել չի կարելի, դա մուր էր:
«Այրվում էր լաքէթինոլը: Գրում էին, որ այն վտանգավոր չէ, բայց դրա թերայրումից առաջացած նյութերի ու վտանգների մասին չէին գրում: Թերայրում էր կատարվում, որի արդյունքում մուր է լինում, հետևաբար, պետք է աառաջանար շմոլ գազ՝ ածխածնի օքսիդ: Բայց կատարված անալիզներում այս երկու բաղադրիչը չկա, այս անալիզները Բնապահպանության նախարարության համապատասխան օղակները չեն կատարվել: Մենք փնտրում ենք այն, ինչ չպետք է լինի, չենք փնտրում այն, ինչ իրականում գոյություն ունի: Ինչո՞ւ: Այս հարցին պետք է պատասխանեն Բնապահպանության նախարարությունում»,- ասաց Միրզոյանը:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ հայտնեց իր անհանգստությունը՝ նշելով, որ այդ ծուխը շնչել են նաև նորածին երեխաներ:
«Ասում են՝ լաքէթինոլ է, ջուր է, միևնույն է՝ այն բոլորի համար օգտակար չէ»,- ասաց Մարտիրոսյանը:










