2 տարվա ընթացքում Մերկելին հազար անգամ մեղադրել են պետական դավաճանության համար

15:43 • 30.08.17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին շուրջ 1000 անգամ մեղադրել են պետական դավաճանության համար, այս մասին գրում է գերմանական Mannheimer Morgen թերթը։ 

2015թ.-ի սեպտեմբերից ի վեր մոտ 1000 դիմում է ստացվել Մերկելի դեմ, որոնց հեղինակները մեղադրել են նրան պետական դավաճանության համար: Ամենաշատ դիմումները ստացվել են ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամների կողմից:

Դատախազները, սակայն, պարզել են, որ կանցլերի դեմ ուղղված դիմումները լուրջ հիմքեր չունեն և մերժել են քրեական գործ հարուցելու հարցում:

Մերկելի հակառակորդներին հիմնականում դուր չի եկել նրա կայացրած որոշումը Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի ներգաղթյալներին ընդունելու վերաբերյալ, ինչն ըստ աջերի՝ պոտենցիալ վտանգ է Գերմանիայի ներքին անվտանգության համար:

Օգոստոսի 26-ին Մերկելը հրաժարվել է իր այդ որոշումը սխալ որակելուց: Նա ընդգծել է, որ Գերմանիան, գտնվելով շատ բարդ իրավիճակում, ընդունել է ներգաղթյալներին՝ ելնելով մարդասիրական սկզբունքներից: