ՌԴ-ում չեչեն միլիոնատիրոջ են ձերբակալել խուլիգանության համար

15:50 • 30.08.17

Մոսկվայում ձերբակալվել է չեչեն գործարար, նախկին սենատոր Ումար Ջաբրաիլովը, նա կասկածվում է խուլիգանության համար: Վերջինս մասնակից է դարձել մոսկովյան հյուրանոցներից մեկում տեղի ունեցած կրակահերթին:

Ինչպես գրում է РИА Новости գործակալությունը, իրավապահ մարմինները փորձում են պարզել՝ արդյոք Ջաբրաիլովը, ով հյուրանոցում գտնվելու ընթացքում կրակել է սրահի առաստաղին, հարբած է եղել, թե ոչ:


Ավելի վաղ ոստիկանությունը հաստատել էր խուլիգանության փաստով քրեական գործի հարուցումը, սակայն չէր բացահայտել ձերբակալված կասկածյալի անունը:

Նշենք, որ Ջաբրաիլովը 2000թ.-ին մասնակցել է նախագահական ընտրություններին և հավաքել 0,1% ձայն: Նա նաև եղել է Դաշնային խորհրդի և տնտեսական քաղաքականության ու միջազգային հարցերի հանձնաժողովների անդամ: