CNN-ը ցուցադրել է Սիրիայում ԻՊ-ի «մայրաքաղաքի» ավերակները (տեսանյութ)

17:10 • 30.08.17

CNN հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել ավերված սիրիական Ռաքքա քաղաքից, որը համարվում էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման «մայրաքաղաքը»:


CNN-ի լրագրողը կարողացել է քաղաք մտնել Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ միասին: Ռաքքայի մի մասն արդեն ազատագրվել է ջիհադիստներից, սակայն նկարահանումները, միևնույն է, այնտեղ վտանգավոր են:


Սիրիայի դեմոկրատական ուժերի գնահատականով՝ քաղաքից դեռևս չի կարողանում դուրս գալ մոտ 20 հազար մարդ: Քաղաքն ազատագրող ուժերին դիմակայող գրոհայինների թիվը կարող է հասնել 1.500-ի:


Քաղաքի գրոհն իրականացվում է հունիսից: Դրա ազատագրումը համարվում է ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի գլխավոր նպատակներից մեկը: