Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է Սոչիում պտտահողմերի ժամանակ ուղևորատար ինքնաթիռը գնում վայրէջքի (տեսանյութ)

12:53 • 30.08.17

Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում ցուցադրվում է, թե ինչպես է Սոչիում պտտահողմերի ժամանակ ուղևորատար ինքնաթիռը գնում վայրէջքի։ Տեսանյութը հրապարակվել է «ВКонтакте» սոցցանցում։


Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին։ Տեսանյութում երևում է՝ ինչպես է օդանավը թռչում Սև ծովի վրայով երեք պտտահողմի մոտով և գնում վայրէջքի։ Թե որտեղից էր մեկնել ինքնաթիռը՝ չի նշվում, գրում է lenta.ru-ն։


«Սոչի Էքսպրես» պորտալն էլ մանրամասնում է, որ պտտահողմերի, հորդառատ անձրևի և ուժեղ քամու պատճառով քաղաքի օդանավակայանում երեքշաբթի ցերեկը հետաձգվել է 9 չվերթի մեկնում։ Իսկ մի քանի օդանավ ուղարկվել է Անապա և Կրասնոդար՝ վայրէջք կատարելու։ Օգոստոսի 29-ի երեկոյան իրավիճակն օդանավակայանում կարգավորվել է։