Տեխասում «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է 30-ի, Հյուսթոնում պարետային ժամ է հայտարարվել (տեսանյութ, լուսանկարներ)
Ամերիկյան Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» փոթորկի զոհերի թիվը հասել է առնվազն 30-ի, իրենց տներից տարհանվել են հազարավոր քաղաքացիներ, գրում է The New York Times-ը:
Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ փոթորկից տուժած բոլոր շրջանները մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Տեխաս նահանգին պատուհասած «Հարվի» փոթորկի պատճառով ամբողջությամբ հեղեղվել է Հյուսթոն քաղաքը:
Հյուսթոնի իշխանությունները պարետային ժամ են հայտարարել ջրհեղեղի հետ կապված, այն կգործի այնքան, մինչև դրա կարիքն այլևս չլինի, նշել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները:
«Հարվին» դարձել է ԱՄՆ տարածքում վերջին 12 տարվա ընթացքում ամենահզոր փոթորիկը՝ 2005 թվականին գրանցված «Կատրին» փոթորկից հետո: «Հարվիի» հզորությունը 5-բալանոց համակարգով չորս բալ է կազմել:
















