Թուրքիայում ևս երկու գերմանացի է ձերբակալվել

18:40 • 01.09.17

Թուրքիայում Գերմանիայի ևս երկու քաղաքացի է ձերբակալվել: DW.com-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 1-ին տեղեկացրել է Գերմանիայի արտգործնախարարությունը:

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ ձերբակալության համար պատճառ են դարձել քաղաքական շարժառիթ ունեցող մեղադրանքները: Ոչ պաշտոնական աղբյուրները գերմանացի քաղաքացիների ձերբակալության մասին տեղեկացրել են Իզմիրում Գերմանիայի հյուպատոսությանը:

Անթալիայի օդանավակայանում ոստիկանությունը գերմանական կողմի հարցմանը պատասխանելով հաստատել է ձերբակալության փաստը: Թուրքիայի Գերմանիայի դեսպանությունը դեռևս չի կարողացել կապ հաստատել նրանց հետ:

Ինչպես նշվում է, Գերմանիայի ԱԳՆ տվյալներով՝ ներկա պահին թուրքական բանտերում 55 գերմանացի է գտնվում, որոնցից 12-ը՝ քաղաքական մեղադրանքներով: