Սոլակի 27-ամյա բնակչուհին դուրս է եկել տանից և չի վերադարձել. ջրամբարում հայտնաբերվել է նրա գլխարկը, ափին՝ հողաթափը (լուսանկարներ). shamshyan.com

20:14 • 10.09.17

Ոստիկանության Հրազդանի բաժին են դիմել Սոլակ գյուղի բնակիչ՝ 27-ամյա Անժելա Մ.-ի հարազատները և հայտնել, որ վերջինս դուրս է եկել տնից և չի վերադարձել:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Հարազատները ոստիկաններին տեղեկացրել են, որ աղջիկը, ով ունի առողջական խնդիրներ, հաճախակի է հայտնել, որ իր կյանքին վերջ է տալու:

Ոստիկանները, փրկարարները և աղջկա հարազատներն այսօր որոնողական աշխատանքներ են կատարել և Չարենցավանի վարչական տարածքում գտնվող Գյումուշի ջրամբարի ափին հայտնաբերել են աղջկա հողաթափը, իսկ ջրամբարի մեջ` գլխարկը:

Որոնողական աշխատանքներն այս պահին շարունակվում են, մասնակցում է նաև ջրասուզակ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։