Երևանում 36-ամյա տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ժավելի սպիրտ է ներարկել

17:06 • 12.09.17

Երևանում քաղաքացին ինքնասպանության փորձ է արել իրեն ժավելի սպիրտ ներարկելու միջոցով:

Tert.am-ի հետ զրույցում Ոստիկանության  հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ  «Թունավորում կենցաղային նյութով» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981-ին ծնված մի տղամարդ:

«Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 1:30-ին իրենց փողոցի վերջնամասում գտնվող գերեզմանատանը ինքնասպանություն գործելու նպատակով նշված քաղաքացին իրեն ներարկել է ժավելի սպիրտ»,-հայտնեցին ոստիկանությունից:

Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: