Հայաստանը կլինի ԵԱՏՄ միակ անդամը, որը միաժամանակ պայմանագիր կունենա ԵՄ–ի հետ. Ֆրանսիայի դեսպան

18:50 • 12.09.17

Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը երկխոսությունների հեռանկարներ բացող, Հայաստանին գործունեության լայն հորիզոններ տրամադրող հավակնոտ փաստաթուղթ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:

«Այն օրը, երբ ստորագրվի համաձայնագիրը, և կարծում եմ՝ բոլոր նախադրյալները կան և պատրաստ են, որպեսզի այն ստորագրվի, այդ պարագայում Հայաստանը կլինի միակ երկիրը, որը կլինի ԵԱՏՄ անդամ երկիր և միաժամանակ պայմանագիր կունենա Եվրամիության հետ»,-ասաց դեսպանը:

ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արևելյան գործընկերության՝  նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ: