Իրանում ավտոբուս է շրջվել, 11 մարդ զոհվել է
Իրանական Աբալի քաղաքում ավտոբուս է շրջվել, 11 ուղևոր զոհվել է, 28-ը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնել է տեղի ճանապարհային ոստիկանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան, ուղևորատար ավտոբուսն իրականացնում էր Քերեջ-Սարի երթուղին:
Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսն ընթանում էր 50 կմ/ժ արագությամբ:
Միջադեպի պատճառն այժմ պարզվում է:










