Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին զգուշանալ Միջին Արևելք և Թուրքիա մեկնելուց
Իսրայելը կոչ է արել իր քաղաքացիներին զգուշանալ Միջին Արևելքի մի շարք երկրներ, ինչպես նաև Թուրքիա մեկնելուց՝ այդ տարածքներում առկա ահաբեկչական մեծ վտանգի պատճառով, գրում է t24.com.tr կայքը:
Իսրայելի ահաբեկչության դեմ պայքարի գրասենյակի կազմած ցուցակում են ներառվել նաև Հորդանանը, Եգիպտոսը:
Հայտարարության մեջ նշվում է, որ տվյալ երկրները հանդիսանում են ջիհադականների ամենաակտիվ թիրախները:










