Ինքնասպանություն՝ Երևանի Բաշինջաղյան փողոցում. 25-ամյա երիտասարդը նետվել է իր բնակարանի պատշգամբից

16:54 • 12.09.17

 Սեպտեմբերի 12-ին, ժամը 16:03-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի թիվ 192 շենքից քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով իր բնակարանի պատշգամբից:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 72-րդ բնակարանի բնակիչ՝ 25-ամյա Կարեն Ս.-ի դին, ով ինքնասպանություն է գործել՝ 13-րդ հարկից իրեն ցած նետելով։


Կայքի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են երկտող, որում նա գրել է, որ այդ ծայրահեղ քայլին դիմել է իր 80-ամյա Սարգիս պապու պատճառով։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։