Մոսկվայում իր տան դուռը բացել չկարողացող տղամարդուն հարևաններն ինքնասպանի տեղ են դրել ու ոստիկանություն կանչել

17:48 • 12.09.17

Մոսկվայում իր իսկ տանը փակված մնացած տղամարդուն հարևանները սխալմամբ ինքնասպանի տեղ են դրել և փականագործ կանչելու փոխարեն շտապ ահազանգել ոստիկանություն, գրում է moslenta.ru-ն: 

Ահազանգի հետքերով ժամանած իրավապահներին տղամարդը բացատրել է, որ իր կամքից անկախ փակվել է տանը և բանալի չունի։ Նա ասել է, որ ստիպված է եղել դուրս գալ պատշգամբ՝ օգնություն խնդրելու նպատակով:

Հենց այդ ժամանակ հարևանները կարծել են, թե տղամարդը ցանկանում է ինքնասպան լինել, և զանգահարել են ոստիկանություն:

Դեպքի վայր է ժամանել նաև հոգեբան, որի կարիքը, սակայն, չի զգացվել: