Սանկտ Պետերբուրգի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանը Երկրի վրա Աստծո վերջին հույսն է

17:26 • 12.09.17

Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի խոսնակ Վյաչեսլավ Մակարովը շնորհավորել է ուղղափառ հավատացյալներին Ալեքսանդր Նևսկու հրապարակից, հայտնում է lenta.ru-ն:


«Ռուսաստանը Երկրի վրա Աստծո վերջին հույսն է, իսկ Աստված անտեսանելի կերպով պաշտպանում է Ռուսաստանին թշնամիներից և պահպանում է նրան երկնային կամարտահայտման համար»,- ասել է քաղաքական գործիչը:


Մակարովը հիշեցրել է, որ 100 տարի առաջ Ռուսաստանում երկու հեղափոխություն է տեղի ունեցել, որոնց պատճառով քաղաքացիական հակամարտություն է սկսվել: Նա կապել է այդ իրադարձությունները կայսեր և նրա ընտանիքի սպանության հետ:


«Թագավորի հեղինակությունը թույլ էր տալիս հզոր Ռուսաստանին լինել անպարտելի»,- եզրափակել է նա: