ԱԺ-ն քննարկում է «Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման մասին» նախագիծը. ըստ ԿԲ փոխնախագահի՝ այն 100%-ով սպառողների շահերն է պաշտպանելու (ուղիղ)
ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից ներկայացված «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» օրենքի և կից ներկայացված նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ:
Հիմնական զեկուցող Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը նշեց, որ օրենքը լուծում է մի շարք խնդիրներ և հիմնականում, կարելի է ասել հարյուր տոկոսով ուղղված է սպառողների շահերի պաշպանությանը:
«Լուծում է հիպոթեքային վարկավորման թափանցիկության հարցը, պայմաններն ու կանոնները, նաև ստանդարտեցնում է կանոնները և հասկանալի է դարձնում, որն էլ սպառողին թույլ է տալիս պաշտպանել իր իրավունքները: Դրա արդյունքում սպառողների վստահության խնդիր է լուծվում: Դրվում է վարկային պրոդուկտի ընտրությանը հարցը, այսինքն՝ սպառողին կարգավորումների արդյունքում ավելի լայն հնարավորություն է տրվում, ինչն էլ ավելացնում է մրցակցությունը հիպոթեքային շուկայում»,-ասաց նա:
Ներսես Երիցյանը նշեց, որ օրենքի նախագիծը նախորդ գումարման ԱԺ է ներկայացվել և երկու ընթերցումներով անցել, միայն երրորդ ընթեցումը ստիպված են եղել տեխնիական պատճառներով հետաձգել և ստիպված են կրկին առաջին ընթերցման ներկայացնել:
Ներսես Երիցյանը ներկայացրեց այն դրույթները, որոնք պետք է ապահովեն այս խնդիրերի իրակացմանը: Ըստ նրա՝ օրենքում մանրամասն նկարագրված է վարկային պայմանների մեջ ինչ պետք է ներառված լինի, սահմանված է, թե տոկոսադրույքները ինչպես են հաշվարկում և որ ծախսն ինչ ազդեցություն ունի տոկոսադրույքի վրա: «Այսինքն՝ սպառողը տիրապետելու է ծախսերը և փաստացի տոկոսադրույքն ինչքան է կազմելու ծախսերի արդյունքում»,-ասաց նա:
Ըստ Երիցյանի՝ վարկավորման տույժ-տուգանքների որոշակի սահմանափակումներ է դրված. «Անսահմանափակ տույժեր չեն կարող այդ պայմաններում նախատեսնել»:
Նրա խոսքով՝ նաև վարկի մնացած պայմանների ստանդարտացում է առաջարկվում: «Անհրաժեշտ դրույթ է, որ սպառողը մինչև վերջնական պայմանագիրը տրամադրի վարկային պայմաններն ամբողջությամբ և իրավունք ունի յոթ օր սպասել մինչև ստորագրումը, այսինքն՝ սեղանի առջև հապճեպ չստորագրի»,-ասաց նա:
Մրցակցության տեսակետից էլ նրա խոսքով կարևոր դրույթներ են սահմանվել: Ներսես Երիցյանը հիշեցրեց, որ Աժ-ն ընդունել է նաև գրավի ինստիտուտի ազատականացման փաթեթը, որի արդյունքում եթե առաջնային հիպոթեք կա և գույքն արդեն գրավադրված է, առաջնային գրավատուն իրավունք չունի սահամանփակել գույքի հետագա գրավադրումը: «Այդ դեպքում կարող եք շուկայավարել, տեսնել որտեղ ավելի ցածր տոկոսադրույք լինի և ավոտմատ է լինելու ձեր գրավադրումը մի բանկից մյուս բանկը»,-ասաց նա:
ԿԲ փոխնախագահն ասաց, որ նաև վաղաժամ մարման դրույթ է մտցրված, ինչը այսօր սահմանված չէ:
«Բանկերը քաղաքացիներին ամեն մեկն իր ճաշակից ելնելով է սահմանում մարման ժամկետը: Հիմա հիմք ընդունելով միջազգային փորձը, առաջարկում ենք, որ մինչև երեք տարի մարման դեպքում որոշակի ռեժիմ է առաջարկվում, առավելագույն տուգանքները ինչքան կարող է սահմանվել, ընդ որում, նվազման կարգով, իսկ երեք տարուց հետո քաղաքացին միշտ ազատ է վերաֆինանսավորելու ամբողջությամբ իր վարկը և տեղափոխելու գույքը, տույժ ու տուգանք էլ չեն կարող սահմանվել այդ տեղափոխման համար»,-ասաց նա:










