«Ալ Քաիդան» Մյանմային ահաբեկչական ակտերով է սպառնացել՝ ի պաշտպանություն ռոհինջա մահմեդականների. լրատվամիջոցներ
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը սպառնացել է Մյանմային (Բիրմա) ահաբեկչական ակտերով՝ ռոհինջա մահմեդականներին վտարելու համար, այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը:
Ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ մահմեդական այս խմբի հանդեպ կատարված դաժանություններն անպատասխան չեն մնա, և կոչ է հղել աշխարհի տարբեր երկրներում գտնվող «Ալ Քաիդայի» զինյալներին միավորվել ռոհինջա մահմեդականներին պաշտպանելու հարցում:
«Ալ Քաիդան» կոչ է արել հարձակումների համար նախապատրաստական աշխատանքներ սկսել Հնդկաստանում, Պակիստանում, Ֆիլիպիններում և Բանգլադեշում:
Օգոստոսի վերջին Մյանմայի կառավարական ուժերը Ռակհայն նահանգում բնակվող ռոհինջա մուսուլմանների մեջ եղած իսլամիստ գրոհայինների դեմ ուղղված ռազմական օպերացիա են սկսել: Այդ գործողությունների հետևանքով զոհվել է մոտ 400 մարդ՝ 370 գրոհային, 15 մյանմացի զինվոր, 14 խաղաղ բնակիչ: Օգոստոսի 25-ից ի վեր մոտ 126.000 ռոհինջա է փախել Բանգլադեշ:
Ռակհայն նահանգում ռոհինջաների ու բուդդիզմ դավանող տեղացիների միջև կոնֆլիկտը շարունակվում է մի քանի տասնամյակ:










