ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան Բրեքզիթի շուրջ բանակցությունների հերթական փուլը կանցկացնեն սեպտեմբերի 25-ին

04:28 • 13.09.17

Մեծ Բրիտանիան և Եվրոպական միությունը պայմանավորվել են Բրեքզիթի շուրջ բանակցությունների հերթական 4-րդ փուլը հետաձգել մինչ սեպտեմբերի 25-ը։

Ռոյթերզ լրատվական գործակալությունը մասնավորապես հայտնել է, որ երկարաաձգման պատճառը Մեծ Բրիտանիայի «քաղաքական օրացույցն» է։

Հիշեցնենք, որ Բրեքզիթի շուրջ բանակցությունների նախորդ փուլը կայացել է օգոստոսի վերջին և ավարտվել  միայն նրանով, որ երկու կողմերն իրար մեղադրել են առաջընթացի բացակայության մեջ։