Իտալիայում 11-ամյա տղան ծնողների հետ ընկել է հրաբխի խառնարանի մեջ և մահացել (լուսանկար)

10:22 • 13.09.17

Իտալիայի հարավում զբոսաշրջիկների ընտանիքը մահացել է՝ հրաբխի խառնարանի մեջ ընկնելով, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը: 

Թուրինցի ծնողներն իրենց երեխաների հետ այցելել են Նեապոլի շրջանում գտնվող հայտնի Ֆլեգրեյան դաշտեր՝ հրաբխային տարածքները դիտելու: Նրանց 11-ամյա որդին զբոսանքի ժամանակ մտել է արգելված գոտի, ծնողները փորձել են բռնել որդուն, սակայն երեքով գետնի տակ են անցել, քանի որ տվյալ հատվածը փլուզվել է: Նրանք գազից թունավորում են ստացել ու մահացել տեղում:


Նրանց կրտսեր որդին ականատես է եղել ողբերգությանը:


Տեղի իշխանությունները խոստացել են, որ զբոսաշրջիկների մահվան հանգամանքներն ուսումնասիրելու համար կստեղծվի հատուկ հանձնաժողով:

 

Дыра у кратера и цепи