Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի 72-րդ վեհաժողովը
ՄԱԿ-ը պետք է ավելի շատ ջանքեր ներդնի ժամանակակից պայմաններին հարմարվելու ու իր առջև ծառացած խնդիրները հաջողությամբ լուծելու համար, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով Գլխավոր վեհաժոողովի 72-րդ նստաշրջանի բացման ընթացքում։
«Անկախ բոլոր հակամարտություններից և աղքատության ծանր հետևանքներից՝ ես վստահ եմ, որ մենք ապրում ենք որակյալ փոփոխությունների ժամանակաշրջանում, իսկ որոշիչ քայլերը, որոնք ընդունվել են 72-րդ նստաշրջանում, թույլ կտան մեզ իրականացնել այս ներուժը»։
Գուտերեշը նաև բարձր է գնահատել Վեհաժողովի նոր նախագահ Միրոսլավ Լայչակի փորձն ու շնորհավորել վերջինիս նշանակման առթիվ:










