Աշտարակի բնակչուհին Երևանում 200 հազար դրամով վաճառել է իր նորածին որդուն
Ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել Աշտարակ քաղաքում բնակվող 32-ամյա Ա. Մ.-ի կողմից 2016 թվականի հոկտեմբերին իր երկու ամսական նորածին որդուն ամուսինների վաճառելու վերաբերյալ:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը՝ Ա. Մ.-ն իր երկու ամսական որդուն Երևանի 15 թաղամասում վաճառել է 200 հազար դրամով՝ Արագածոտնի մարզի Արագած գյուղում բնակվող ամուսիններ՝ 49-ամյա Օգսեն Տ.-ին և 36-ամյա Եփրաքսյա Բ.-ին։










