Բարսելոնայի ոստիկանությունը հայտնել է, որ Սագրադա Ֆամիլիայի մոտ միջադեպը կեղծ տագնապ է եղել

06:37 • 13.09.17

Բարսելոնայի ոստիկանությունը հայտնել է, որ Սագրադա Ֆամիլիա տաճարի մոտ միջադեպը կեղծ տագնապ է եղել։ Կասկածելի ֆուրգոնում պայթուցիկ չի հայտնաբերվել։


Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարսելոնայում հակաահաբեկչական գործողության շրջանակներում փակվել է Սագրադա Ֆամիլիա տաճարի թաղամասը: 

«Կատալոնիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողության շրջանակներում շրջապատել է Սագրադա Ֆամիլիայի տարածքը», - գրված էր հայտարարության տեքստում:

Reuters գործակալության հաղորդմամբ՝ հակաահաբեկչական գործողության պատճառ է դարձել կասկածելի ֆուրգոնը: