Հղի բրիտանուհին փորձել է 12 վիետնամցու Մեծ Բրիտանիա տեղափոխել՝ նրանց թաքցնելով անվադողերի մեջ (լուսանկարներ)

16:11 • 13.09.17

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Քեթի Բեթելը, որը հղի է 5-րդ երեխայով, դատարանի որոշմամբ դատապարտվել է 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ վիետնամցի ներգաղթյալներին անվադողերի մեջ թաքցրած Միացյալ Թագավորության սահմանն ապօրինի անցկացնելու փորձի համար:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, կինն իր ընկերոջ հետ 16-40 տարեկան 12 վիետնամցու՝ 5 կնոջ, 4 տղամարդու և 3 երեխայի մտցրել է իրար վրա դարսված անվադողերի մեջ ու Mercedes Sprinter մեքենայով փորձել նրանց Ֆրանսիայից Մեծ Բրիտանիա տեղափոխել:

Դատավորի խոսքով՝ կինն իր հղիության փաստն օգտագործել է որպես շեղող հանգամանք, քանի որ սահմանապահների մտքով դժվար թե անցներ, որ հղի կինը կարող է նման բնույթի ապօրինի գործունեություն ծավալել: Այնուհանդերձ՝ դատավորը նկատել է, որ իր հղիությունը չի կարող իրեն պատժից ազատել:

Նշվում է, որ 28-ամյա կինն ասել է, թե պատկերացում չունի՝ ովքեր են մեքենայում թաքնված մարդիկ և որ անգամ չի էլ իմացել, որ բեռնախցիկում ինչ-որ մեկը կա: Բեթելի պնդմամբ՝ ինքն ու ընկերը մի պահ դուրս են եկել մեքենայից, խանութ գնացել, ու միգուցե հենց այդ ժամանակ էլ ապօրինի ներգաղթյալները մեքենայի մեջ են մտել:

Հայտնի է, որ կնոջ ընկերը դատապարտվել է 5 տարի ազատազրկման:

 

The group of Vietnamese migrants were found hiding inside stacks of tyres in the vanThe group of Vietnamese migrants were found hiding inside stacks of tyres in the van

Bethel claimed she had gone to France to buy alcohol to celebrate the birth of her baby, but no alcohol was found inside the Mercedes van

The court heard the people inside were in 'a very sorry state' and looked 'distressed'