ԱՄՆ Պետդեպը հավանություն է տվել Կանադային 5․23 մլրդ դոլարի զինատեսակի վաճառքին
ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Կանադային 5․23 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ տասնութ կործանիչների և այլ զինատեսակների վաճառքին, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ հղվելով Պենտագոնի հայտարարությանը։
Պաշտպանական անվտանգության ոլորտում համագործակցության հարցերով գործակալությունը հաղորդել է, որ ԱՄՆ Սենատին տեղեկացրել է Կանադային Super Hornet 18 կործանիչների ու այլ զինամթերքի՝ այդ թվում հրթիռակիրների հնարավոր վաճառքի մասին։










