Ալիևի դուստրը ՄԱԿ-ի ամբիոնից հոր ելույթի ընթացքում սելֆիներ է արել (տեսանյութ, լուսանկար)
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակներում այսօր ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի ելույթի ժամանակ սրահում ներկա են եղել նրա կինն ու երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևան և նրանց դուստրը՝ Լեյլան:
Ինչպես երևում է ՄԱԿ-ի կայքում հրապարակված տեսանյութում, Լեյլա Ալիևան լուսանկարներ ու սելֆիներ է արել, մինչ հայրը ելույթ էր ունենում ՄԱԿ-ի ամբիոնից՝ խոսելով Հայաստանի և Արցախի մասին:











