Բարսելոնայի ֆուտբոլիստներն իրենց համերաշխությունն են հայտնել Մեքսիկայի երկրաշարժի զոհերի հետ
Կատալոնական «Բարսելոնան» իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերին և տուժածներին: Այս մասին ասվում է ակումբի թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մեքսիկայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով երկրի տարբեր քաղաքներում`այդ թվում նաև Մեխիկոյում, բազմաթիվ մարդկային կորուստներ են գրանցվել: Որոշ տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 149-ի:
Նշենք, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները նախօրեին «Էյբարի» հետ խաղում դաշտ են դուրս եկել իրենց թիմակից՝ նորեկ Ուսման Դեմբելեին աջակցող խաղաշապիկներով:
Վերջինս վնասվածք էր ստացել նախորդ խաղում և վիրահատության էր ենթարկվել, որից հետո 3.5 ամիս ստիպված չի կարողանա խաղադաշտ դուրս գալ:










