Կատալոնիայում առգրավել են հանրաքվեի մոտ 9 միլիոն քվեաթերթիկ

17:14 • 20.09.17

Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Բիգես ի Ռիելս քաղաքում գտնվող տպարանից առգրավել է հանրաքվեի մոտ ինը միլիոն քվեաթերթիկ, հայտնում է Vanguardia-ն:


Լրատվամիջոցի տվյալներով՝ ազգային գվարդիան տպարանի պահեստից առգրավել է մոտ ինը միլիոն քվեաթերթիկ հոկտեմբերի 1-ին սպասվող անկախության հարցով հանրաքվեի քվեարկության համար:


Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան խուզարկումներ է իրականացրել Կատալոնիայի շրջանային կառավարության կառույցներում և ձերբակալել 12 բարձրաստիճան պաշտոնյայի, որոնք աջակցում են Կատալոնիայի անկախության հարցով հանրաքվեին: Ձերբակալվածների թվում է Կատալոնիայի ժեներալիտետի փոխնախագահի տեղակալ Խոսեպ Մարիա Խովեն:


Իսպանական ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացրել նախարարություններում և Կատալոնիայի շրջանային կառավարությանը պատկանող շենքերում՝ կանգնեցնելու համար անկախության հարցով հանրաքվեն:


Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են հոկտեմբերի 1-ին «անկախության մասին հանրաքվե» անցկացնել: Իսպանիայի սահմանադրական դատարանն այն անօրինական է ճանաչել և դադարեցրել է Կատալոնիայի Ժեներալիտետի և խորհրդարանի կողմից ընդունված քվեարկության վերաբերող փաստաթղթերի գործողությունները: Այդկերպ՝ հանրաքվեի նախապատրաստման ուղղությամբ կատալոնական իշխանությունների բոլոր հետագա գործողություններն անօրինական են դարձել: Իսպանիայի դատախազությունը հայտարարել է սեպտեմբերի 7-ին, որ հանրաքվեին աջակցող կառավարության անդամներին և Կատալոնիայի խորհրդարանականներին կներկայացվի մեղադրանք: